ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Գերագույն գլխավոր դավաճանը, իր առաջատար մանկլավիկի շուրթերով, փորձում է իր հերթական ձախողումը բարդել Ռուսաստանի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Գերագույն գլխավոր դավաճանը, իր առաջատար մանկլավիկի շուրթերով, փորձում է իր հերթական ձախողումը բարդել Ռուսաստանի վրա։ Տիպիկ գործելակերպ, որը երկուսուկես տարի այս ստահակները բանեցրել են տարբեր ոլորտներում. իրենք ունեն միայն իրավունքներ ու արտոնություններ, իսկ ձախողումների համար պատասխանատու են բոլոր-բոլորը, բացի իրենցից։
Բա դու՞ք ինչի համար եք, այ ոչնչություններ։ Ինչի՞ համար եք աթոռ զբաղեցնում։ Ինչի՞ համար եք աշխատավարձ ստանում։
ՀԳ. Սրանց ամեն օր ավել մնալը նշանակում է նոր հայրենազրկումներ, նոր նվաստացումներ ու նոր ողբերգություններ»,- գրել է նա։
--00--ԱՀ