ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Շուշիի շրջանի 160 բնակիչ ունեցող Հին շեն գյուղը երեկ կեսօրից հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ: Այս մասին Ազատությանը փոխանցել է գյուղապետ Սամվել Սարգսյանը:
Գյուղում կին, երեխա, տղամարդիկ կան, դուրս գալ չեն կարող, ադրբեջանական զինուժն այս պահին փակ է պահում Մեծ շենից Հին շեն տանող ճանապարհը:
«Արհամարհել է մեր համայնքային սահմանները, ԼՂ սահմանները, ճանապարհը փակել են՝ ոչ էս կողմ, ոչ էն կողմ, երկու համայնքի մեջտեղի ճանապարհը փակված է»,- նշել է գյուղապետը:
Հին շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն էլ հայտնել է.
«Մեր գյուղից մի կմ դեպի Հին շենի տարածք՝ այս արանքում մի 3 կմ երկայնքով վերև ներքև բան են կապել, արանքը պահում են, որ մեր գյուղից էն կողմ ու հակառակ ուղղությամբ շարժ չլինի»:
--00--ԱԹ