ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Սյունիքում սահմանների ճշգրտման պրոցեսում կան որոշակի բարդություններ։ Այս մասին այսօր Ազատությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գորիսը Կապանին միացնող 21 կմ-ոց հատվածում ճանապարհը տեղ տեղ դուրս է գալիս ՀՀ սահմաններից, և մենք պետք է ապահովենք այդ ճանապարհի բնականոն աշխատանքը»,- ասել է նա։
Վարչապետը նշել է` բանակային կորպուսի հրամանատարը անընդհատ ներկա է Սյունիքի մարզում, և ամբողջ պրոցեսը ղեկավարվում է Զինված ուժերի կողմից։
Նրա խոսքով` սահմանները ճշգրտվում են խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող քարտեզների հիման վրա, և խոսքն այն քարտեզների մասին է, որոնք ունեն դե յուրե` իրավական, ուժ։
--00--ԱԹ