ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա.Դանիելյանի, քննության առնելով վստահորդիս՝ Միհրան Տարոնի Հակոբյանի բնակարանում խուզարկության թույլտվություն տալու որոշման դեմ ներկայացված բողոքս, բավարարեց այն, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Միհրան Հակոբյանը մեղադրվում է ռազմական դրության ժամանակ ցույցեր կազմակերպելու և անցկացնելու մեջ, վերջինիս ձերբակալումը դատարանները նույնպես ոչ իրավաչափ էին ճանաչել»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանի բնակարանը խուզարկվել է նոյեմբերի 24-ին։
--0--ԿԿ