ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՀՅԴ ՀԵՄ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակել են լուսանկարներ, որտեղ ներկայացված է Անտարեսի դուռն՝ այսօր․
«Անհայրենիքները նպաստավոր պայմաններ են գտել ինքնադրսևորվելու։
Բայց մենք նրանց միշտ հիշեցնելու ենք իրենց ով լինելը։ Անտարեսի դուռն այսօր»,-գրել են դաշնակցականները։
Հիշեցնենք, որ երեկ Արմեն Մարտիրոսյանը սկանդալային գրառում էր արել՝ անդրադառնալով Սյունիքի մարզի սահմաններում առաջացած խնդիրների մասին․ «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ»,-գրել էր նա:
--00--ԱՀ