ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որպես այլընտրանք՝ եթե, այնուամենայնիվ, վարչապետը՝ հանուն քաղաքական ճգնաժամի հաղթահարման, նպատակահարմար գտնի հրաժարական տալ, ի թիվս Մանուկյանի, Մարուքյանի, առաջարկում եմ քննարկել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ով իր մեծ կապերով ու հեղինակությամբ, համոզված եմ, կարող է` վերականգնել ՀՀ վարկանիշը միջազգային հարաբերություններում, լուծել սահմանային վեճերը, ԱԺ արդար ընտրություններ կազմակերպել...
Ամեն դեպքում` պետք է շարունակել խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ, ինչպես և ՀՀ Նախագահի,որպես պետության գլխի հետ, և գալ քաղաքական համաձայնության...
Կարծիք ձևավորելիս խնդրում եմ պետության շահը ամեն ինչից վեր դասել...
Համենայն դեպս ստեղծված ճակատագրական իրավիճակում...»:
--00--ԱԹ