ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը վստահ է՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար:
24News-ի հետ զրույցում պատգամավորը հարց է բարձրացնում՝ եթե իշխանությունն այդքան մտահոգված է պաշտոնյաների վարքով ու բառապաշարով, ապա ինչո՞ւ գործընթաց չի սկսում, օրինակ, խորհրդարանում բռունցքները գործի դրած «Իմ քայլ»-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի շուրջ:
Սամսոնյանը ցավով է նշում՝ հասարակության ներսում ատելության մթնոլորտի վտանգավորության աստիճանը գնալով մեծանում է, և այսքանից հետո Փաշինյանն ինչպե՞ս է անվտանգ ընտրություններ կազմակերպելու, եթե ԱԺ-ում իր թիմակիցները ձեռնամարտի են բռնվում:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ