ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 7, 24News
ՌԴ ՊՆ Ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում է ԼՂ տարածքի ականազերծման աշխատանքը: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ց:
2020 թ. նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից հատուկ գործողությունների իրականացման ընթացքում չպայթած նյութերից մաքրվել է գրեթե 465 հա տարածք, շուրջ 165 կմ ճանապարհ, 618 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակություն ունեցող 22 օբյեկտ, վնասազերծվել է 20 650 պայթյունավտանգ առարկա:
ԼՂ-ում ականազերծման ու պայթյունավտանգ նյութերից տարածքների մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համակարգեր, որ թույլ են տալիս լեռնային տեղանքի և եղանակային ոչ բարենպաստ պայմանների ժամանակ էլ պահպանել ականազերծման բարձր տեմպը:
--00--ԱԹ