ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ այսօր օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում նաև Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքում, Մարտունի քաղաքում, Գիշի, Մաճկալաշեն և Խնուշինակ համայնքներում:
«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:
--00—ԼՄ