ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հայատյացության հերթական դրսևորմանը, այն է՝ Ադրբեջանում թողարկած դրոշմանիշը:
«Թողարկված ադրբեջանական նոր դրոշմանիշը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց հայերի: Գրաֆիկական պատկերում ներկայացված է ադրբեջանցի գործակալ, որը Լեռնային Ղարաբաղը «ախտահանում» է հայ բնակչությունից»,- նշվում է գրառման մեջ:
Հայ դատի հանձնախումբը հարց է ուղղում ԵՄ-ին, ի՞նչ կասի դրոշմանիշի առնչությամբ:
--00—ԼՄ