ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը նշանակվեց Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանին»,- նշվում է որոշման մեջ:
--00—ԼՄ