ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
Արհեստական ինտելեկտով ԱԹՍ-ների ու սպառազինությամբ բանակ ստեղծելու ժամանակն է։ Նոր սերնդի պատերազմներն այլ են լինելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական բանակ ստեղծելու մեծ ներուժ ունի։
«Հարկավոր է վերանայել սովետական բանակի մոդելը։ Այլ տեսակի պատերազմների պետք է պատրաստ լինենք։ 2016թ․-ի Ապրիլյան պատերազմից հետո մենք դասեր չքաղեցինք, բայց 4 տարում հնարավոր էր պատրաստվել»,- ասել է նա։
Վարդանյանը նշել է, որ հիմա արդեն ուշ է մտածել հինգերորդ սերդի բանակ ստեղծելու մասին։ Մեզ ապագայի բանակ է պետք։
«Համաշխարհային տենդեցներով մեծ տարածում են ստանում արհեստական ինտելեկտը, անօդաչուններն ու ցամաքային սարքերը։ Պետք է աշխատենք արհեստական ինտելեկտով զենքերի ստեղծման վրա»,- նկատել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ