ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել ոստիկանությունից: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– գրել է նա։
Ավելի վաղ կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և կից գրել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականի պահանջով ավտոերթին ժամանակ բերման էր ենթարկվել:
--00—ԼՄ