ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
«Эхo Кавказа»-ը հայտնում է, որ մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջաֆադ Զարիֆի այցը տարածաշրջանի երկրներ: Առաջին այցը Բաքու կայացել է:
Ըստ աղբյուրի՝ վայրէջքից հետո Զարիֆը հայտարարել է, որ երկուշաբթի ադրբեջանական կողմի հետ նախատեսված բանակցությունների օրակարգում կքննարկվեն ԼՂ-ին առնչվող խնդիրներ:
«Քննարկվելու են Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ Հյուսիս-հարավ և Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքների փոխգործակցության հետ կապված հարցերը»,- ասել է Զարիֆը:
Իրանի ԱԳ նախարարի հաջորդ այցը Ռուսաստան է, ապա՝ Վրաստան, Հայաստան և վերջում՝ Թուրքիա:
--00—ԼՄ