ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
12-րդ դասարանցիները, որոնք ունեն պետական քննությունների կազամկերպմանև զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտեն հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին երկրորդ դասարանցիների համար, իսկ մնացած դասարանները կավարտեն հունիսի 18-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ առաջին դասարանցիները գարնանային արձակուրդ կգնան մարտի 22-ից ապրիլի 4-ը, երկրորդ դասարանցիները՝ մարտի 22-ից մինչև մարտի 28-ը․
«Մյուս դասարանների համար նախատեսված չեն գանանային արձակուրդներ՝ հաշվի առնելով աշնանային մեծ դադարը»։
--00—ՄՀ