ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
Հունվարի 23-25-ը «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին նախագիծը» քննարկվել է Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում: Նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Հունվարի 26-ին նախատեսվում է պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում:
--00—ՄՀ