ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News
Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) վավերացրել է դեռևս դեկտեմբեր ամսին Բրիտանիայի հետ կնքված ազատ առևտրի համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Միաժամանակ վավերացվել են նաև Պաղեստինի, Ալբանիայի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերը։
Այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո:
Համաձայնագրով 2 երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որոնց փոխադարձ աևտուրն ազատվում է մաքսատուրքերից:
--00—ՄՀ