ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE)» քաղաքական խմբի ղեկավար Ժակ Մերը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«Իմ գործընկերներ Էդմոն Մարուքյանի, Հովհաննես Իգիթյանի և ALDE քաղաքական խմբի անունից Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին խնդրել եմ ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ. լուծումը պետք է լինի հնարավորինս արագ»։
--00--ԱԹ