ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
«Ռոման» Ա սերիայի 20-րդ տուրում 3-1 հաշվով հաշվով հաղթեց «Վերոնային»։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ՝ խփելով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 9-րդ գնդակը։
Մխիթարյանը նաև 8 գոլային փոխանցում ունի։ Գոլ+փոխանցում համակարգով նա 17 միավոր է հավաքել։ Նույն ցուցանիշն ունի նաև Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (15 գոլ, 2 փոխանցում)։ Սա լավագույն ցուցանիշն է Ա սերիայում։
Գոլ+փոխանցում համակարգով Մխիթարյանին ու Ռոնալդուին հաջորդում են Չիրո Իմոբիլեն ու Ռոմելու Լուկակուն։ Նրանք 16 միավոր են վաստակել։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
--0--ԿԿ