ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան այն պատվաստանյութի սահմանափակ կլինիկական փորձարկումները, որն ստեղծվել Է գրիպի դեմ կենդանի պատվաստանյութի հիման վրա, կսկսվեն մինչև 2021 թվականի վերջը: Այս մասին «Դոկտոր» հեռուստաալիքի եթերում հայտնել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը․ գրում է INTERFAX-ը։
Պատվաստանյութը մշակվել Է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկության ինստիտուտի հարթակում՝ «Բիոկադ» ընկերության հետ համատեղ:
Ռուսաստանում COVID-19-ի դեմ գրանցվել Է արդեն երկու հայրենական պատվաստանյութ, երրորդն սպասում Է գրանցման, չորրորդը կարող Է կլինիկական փորձարկումներին մոտենալ հուլիսին:
Քաղաքացիական շրջանառության մեջ Է դրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը մշակվել Է առողջապահության նախարարության Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում, և Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն:
--00—ՄՀ