ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, արգենտինական «Ատլետիկո Հուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը վարակվել է կորոնավիրուսով: Ակումբը 12 վարակակրի անուն է ներկայացրել, որոնց թվում է նաև 24-ամյա հայ հարձակվողի անունը:
Բալեկյանն Արգենտինայի Սուպերլիգայի 2019-20 մրցաշրջանում «Հուրականի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:
Բալեկյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 5 հանդիպման: Նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է 2019 թվականի մարտի 23-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարի շրջանակներում կայացած խաղում:
--0--ԿԿ