ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազել են։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկխովենը։
Փորձագետի խոսքով՝ նահանջին հաջողվել է հասնել վիրուսի տարածման դեմ իրականացված միջոցառումների, մասնավորապես պատվաստանյութի շնորհիվ։
Ընդ որում՝ երկրներին, որտեղ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը նվազել է, հորդորել է հետևել սանիտարական նորմերին։
--00—ՄՀ