ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Թուրք ուժայինները ուղղաթիռների մասնակցությամբ ռազմական օպերացիա են սկսել երկրի հարավ-արևելյան Մարդին նահանգի Օմերյան շրջանում: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ ռազմական գործողությունները իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:
Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, ավելի վաղ Մարդինում փողոց դուրս գալու արգելք էր սահմանվել:
Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող մի շարք գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը։
--00—ՄՀ