ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրվա առթիվ:
«Սիրելի՛ Արթուր,
Այսօր ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ ու ձեռքբերումների արդյունքով, քանի որ դա էր շիրմիդ առջև տված խոստումս: Բայց ժամանակի պատուհասած փորձությունը մեզ բոլորովին այլ կետի հասցրեց, որից փրկությունը միմիայն ընտրված ճանապարհին հավատարիմ մնալն է:
Շարունակում ենք ապրել քո դավանած գաղափարներով ու արժեքներով, և մեր նպատակները չի կարող փոխել ոչ մի արհավիրք:
Խոնարհումս հիշատակիդ:
Շնորհավո՛ր տարեդարձդ…»,- գրել է նա:
--00--ԱԹ