Քնել եմ ուզում, գլխապտույտ ունեմ. ընդմիջմանը Խաչատուրովի համար շտապ օգնություն են կանչել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը հետաձգեց: Պատճառը գործով անցնող, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակն է:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ տեղեկություններ են ստացվել Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման մասին, ապա հետաքրքրվեց իրենից` ներկա պահին իր առողջական վիճակը ինչպիսի՞ն է, կարո՞ղ է շարունակել նիստը:

«Եթե շատ եք ցանկանում, այո, սակայն թույլ եմ զգում: Գլխապտույտներ ունեմ, զարկերակային ճնշումս բարձր է՝ 170/100»,- ասաց Խաչատուրովը:

Դանիբեկյանը հայտնեց` հաշվի առնելով, որ այդպիսի տեղեկություն է ստացվել, նաև շտապօգնության կողմից, որոշվեց դատական նիստը հետաձգել:

--0--ԿԿ