ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Նոյեմբերի 9-ից հետո գերեվարված անձանց հարազատների հետ ՀՀ վարչապետի հանդիպումը Շիրակի մարզպետարանում մեկնարկում է։
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներն անվանական ներս են հրավիրում հարազատներին։
Լրագրողներին փոխանցվեց, որ հավատարմագրում չի արվել, քանի որ գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպումը փակ է լինելու։
Հիշեցնենք, որ անհետ կորածների ու գերիների հարազատները մի շարք ակցիաներ են իրականացրել Գյումրիում եւ մարզի ավտոճանապարհներին: Նրանք պահանջում են հստակ տեղեկություններ փոխանցել իրենց հարազատների մասին, ինչպես նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
--00—ՄՀ