ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Եթե չլիներ համացանցում տարածված տեսանյութը, որում պատկերված է Բաքվում գերության մեջ հայտնված Ազնիվ Բաղդասարյանը, նա, հնարավոր է, հետ չգար: Այս մասին նշում են Ազնիվ Բաղդասարյանի մարտական ընկերները՝ շեշտելով.
«Ամենակարևորն այն է, որ Ադրբեջանում չիմացան՝ Ազնիվ Բաղդասարյանը ազատամարտիկ է: Եթե իմանային, ու առավել ևս՝ որ երկրապահ է, նրան կտոր-կտոր էին անելու»:
Բաղդասարյանը, դիմելով քաղաքացիներին, նշեց.
«Ես չեմ եղել դավաճան ու չեմ լինի: Ես սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ իմ հայրենիքը: Մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գալ. մարդ կա՝ ցավով ա նայում, մարդ կա՝ անտարբեր, մարդ էլ կա՝ նենց ատելությունով ա նայում, ոնց որ ես եմ էդ պատերազմը պարտվել»:
--0--ԿԿ