ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի չորրորդ ռուսական ավտոշարասյունը, որը բաղկացած էր ԿամԱԶ մակնիշի 25 ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 180 տոննա բեռ է (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր) առաքել Քարվաճառի շրջան:
Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի պայմանների հիման վրա:
--00—ՄՀ