ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Պահեստազորի սպա Աբգար Պողոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես՝ Աբգար Պողոսյանս` հանդիսանալով պահեստազորի սպա, այս պահից ինձ համարում եմ ԳՇ պետի անմիջական ենթակա:
Պարոն Գեներալ-գնդապետ սպասում եմ Ձեր հրահանգներին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և առաջարկն ուղարկել նախագահին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մինչ այս պահը հստակ որոշում չի կայացրել։ Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև կիրակի։
--0--ԿԿ