ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Օրերս դեսպան Թրեյսին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում էր, որտեղ նա վերջապես կարողացավ տեսնել մեծ նկարչի հայտնի ինքնադիմանկարը։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Դիտե՛ք մեր «Կենդանի արվեստ» տեսանյութը, եթե չեք տեսել այդ կտավը։ Իսկ մեկնաբանություններում նշե՛ք Սարյանի ձեր սիրած գործերը, որպեսզի թանգարան հաջորդ այցի ժամանակ դեսպան Թրեյսին մոտիկից ծանոթանա այդ գործերին»,-նշվում է գրառման մեջ։
--00—ԼՄ