ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, ներողությամբ Հարդութն ու Շուշին հետ չես բերի, մեր կորցրած տղերքին հետ չես բերելու, դու պետք է հեռանաս եւ վերջ: Այս մասին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք գնալով շատանում ենք, ավելանում ենք: Մենք շարունակում ենք պայքարը, Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է: Սա մեր տունն է, մեր խրամատն է, հայ ժողովրդի պայքարի հրապարակն է: Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք միայն այն դեպքում, երբ այս դավաճանին կհեռացնենք: Նիկոլը գոյություն չունի եւ վերջ»,-ասաց Սաղաթելյանը:
Սաղաթելյանը նշեց, որ մարտի 3-ին այս շենքում տեղի ունենալու կառավարության հետ հարցուպատասխան: Ըստ օրենքի վարչապետը պետք է ներկայան խորհրդարան: Այդ օրը 16. 00-ին հավաքվում ենք այստեղ, այդ ժամին այս հրապարակում հայտարարում ենք հանրահավաք:
Նա առաջարկեց երթով շարժվել դեպի նախագահի նստավայր եւ աջակցություն հայտնել ՀՀ նախագահին:
--00--ԱՀ