ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Հայաստանի արտաքին պարտքը հունվարի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 068.412 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 15.265 մլն դոլարով։ Արտաքին պարտքը դոլարով աճել է, դրամով՝ նվազել։ Այս մասին գրում է pastinfo.am-ը, հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին։
Արտաքին պարտքը դրամով հունվարի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 145 մլրդ 075.9 մլն դրամ՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 18 մլրդ 237.9 մլն դրամով։
Հայաստանի պետական պարտքը հունվարի 31-ի դրությամբ կազմել է 8 մլրդ 024.878 մլն ԱՄն դոլար՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 56.391 մլն դոլարով։
ՀՀ կառավարության պարտքը հունվարի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 568.748 մլն ԱՄՆ դոլար։
--0--ԿԿ