ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մարտի 17-ից անցնում է հեռավար ուսուցման։
«Սիրելի՛ ուսանողներ, կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՊՏՀ ռեկտորատը երեկվա նիստում որոշել է մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար հիմունքներով՝ zoom հարթակում։
Նիստում քննարկվել և ընդգծվել է, որ գործընթացի հեռավար կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացված են»,- տեղեկացնում է բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նշվում է, հեռակա բակալավրիատի ուսանողների համար մարտի 17-19-ի դասերը կկազմակերպվան ոչ հեռավար տարբերակով։
--00—ԼՄ