ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Հանրային հեռուստաընկերության երկարամյա աշխատակից Հրաչյա Պապինյանն աշխատանքից ազատվել է. պատճառը ֆեյսբուքյան գրառումներից մեկն է:
«Ֆբ-ում մարտի մեկի այս գրառման համար Հ1-ը խզեց ինձ հետ աշխատանքային պայմանագիրը, պատճառաբանելով դա աշխ. պայմանագրում առկա ինչ որ կետերով, երբ ես պայմանագիրը չէի ստորագրել դեմ լինելով որոշ կետերի: Բայց անօրինական աշխատավարձ էին դուրս գրել, ու տնօրենի օգնականը խնդրում էր ուղարկել պայմանագիրը, քանի որ ըստ իրեն, իր աշխատավարձից էին պահելու այդ գումարը: Նրան չվնասելու համար ստիպված ստորագրեցի ամսվա վերջին, բայց ամսվա սկզբի ամսաթվով: Ավելի մանրամասն փաստաբանիս հետ քննարկելուց հետո առաջիկա մամուլի ասուլիսում, հենց Հ1 դարպասների մոտ:
Անցյալ տարվա դեկտեմբերից սկսած՝ բոլոր խմբագիրների հետ հեռախոսազրույցների ձայնագրություններով, գրագրությունների սքրինշոթերով ու տեսանյութերով: Միովբանիվ ես ուղիղ 20 տարի անց, այլևս չեմ ներկայացնում Հ1-ն ու ազատ եմ: Ի դեպ տեղադրել են նաև իմ գրառումը, մամուլը մեջբերումը ճիշտ չէր կատարել և գունազարդել էր»,- գրել է Պապինյանը:
--00--ԱԹ