ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ինչպես արդեն հայտնել ենք, փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի վերաբերյալ իր հայտարարությունների հետ կապված։
Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, թե ինչ է ասել ԱԱԾ-ում.
«Եթե կարճ, ապա ԱԱԾ-ում բաց տեքստով ասել և նաև բացատրությամբ շարադրել եմ հետևյալը. կամ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգմամբ գործող հանցախմբի գործունեությունը լրիվ ծավալով բացահայտում եք դուք, կամ դրանով զբաղվում եմ ես՝ մանրամասն և անկեղծ նկարագրելով հանցախմբի բացահայտման իմ պլանավորած քայլերը, որոնք չեզոքացնելու համար, ի դեպ, որևէ միջոց չկա…
Սպասենք ԱԱԾ-ի արձագանքին»։
--00--ԱՀ