Դոլարը և ռուբլին նախորդ օրվա համեմատ էժանացել են, եվրոն և ֆունտը՝ թանկացել․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը մարտի 18-ին կազմել է 527.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 629.79 դրամ, աճել է 1.42 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 736.28 դրամ, աճել է 2.74 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ, նվազել է 0.06 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  438.34 դրամ, ոսկի՝  29,329.58 դրամ, պլատին՝ 20,246.59 դրամ:

--00—ԼՄ