ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) 24TV-ի եթերում տեղեկացրեց, որ պատրաստվում է մուտք գործել քաղաքականություն` մասնակցելով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: «Իմ կուսակցությունը կոչվում է «Ազգի ձայն», իմ առաքելությունն է դաշինք կազմել ազգի հետ,- ասաց երգիչը և ավելացրեց,- մենք ոչ մեկի պրոեկտը չենք, բայց չեմ բացառում, որ դաշինք կկազմենք որևէ ուժի հետ»:
Մհեր Արմենիան վստահեցրեց, որ ինքը չի մտածում լինել երկրի վարչապետ: «Ես նախընտրեցի ստեղծել կուսակցություն և արվեստում արած իմ նոր ոճը բերել քաղաքանություն, նոր գույն հաղորդել և նոր մշակույթ ձևավորել քաղաքական կյանքում: Մենք պետականամետ ընդդիմություն ենք»:
Երգիչը կարծում է, որ պարտված քաղաքական ուժը պետք է հեռանա իշխանությունից, դա անհրաժեշտ է, բայց պարտադիր չէ, որ հրաժարական տված երկրի ղեկավարը դուրս գա քաղաքական դաշտից: «Իսկ պարտված քաղաքական ուժը կկարողանա՞ լինել հաջորդ խորհրդարանում, դա ազգը և քաղաքացիները պետք է որոշեն»,- ասաց երգիչը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ