ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
«Մի ժողովրդի, որին 100 տարի խաբել են պատմությամբ, դեռ մի 50 տարի էլ պետք է, մինչև դասագրքերում մեր ազգային-ազատագրական պայքարն օբյեկտիվորեն և թափանցիկ գրվի։ Սերոբ փաշայից սկսած Լեոնիդ Ազգալյդանով վերջացրած՝ պատմությունը պետք է գրվի, քանզի ՀՀ անկախության, ՀՀ-ի անկախ ապրելու իրավունքի գիծն է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Նրա խոսքով, թալանի հիմքը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո մնացածները շարունակել են:
«Փաշինյանն էլ այսօր ահռելի մեղքեր ունի իր վրա, ավելին՝ նա պատրաստ չէր ղեկավար լինելու․ նրա մտահորիզոնը շատ նեղ է, և մենք չունենք դիվանագիտական կորպուս, որը կարողանա և՛ իրանցիների, և՛ ամերիկացիների հետ լեզու գտնի»,- նշել է Հախվերդյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող, ինչպես նաև հասարակական-քաղաքական կարևորության ուշագրավ այլ հարցերի, խոսել իր ստեղծագործական կյանքից:
Մանրամասները՝ տեսանյութում: