ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը «երեխայական» բնութագրեց վարչապետի հայտարարությունն այն մասին, թե նախկին իշխանությունները կարող էին ՍՈւ-30 կործանիչներ ձեռք բերեին, իսկ իրենք՝ հրթիռները։
«Քանի որ վարչապետն Արագածոտնի մարզում անդրադարձավ ՍՈՒ 30-ների գնման գործընթացին, ուղղակիորեն չտալով իմ անունը, ուզում եմ անդրադառնալ դրան։ Թվում է, թե դա մի երեխայական արտահայտություն է։ Նշանակում է, թե տան մի անդամը երեխայի համար հեծանիվ պետք է առնի, մյուս դետալները՝ մյուս անդամները։ Կամ մեքենան առնես, իսկ բենզինը թողնես ապագայի համար, որ ուրիշ մեկն առնի։ Անհեթեթություն է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբյանը։
--0--ԿԿ