ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմանում «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է SHAMSHYAN.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի բնակիչ, 32-ամյա Ա. Իվանովն է։ Նա, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով:
Դեպքի փաստով հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
--00—ԼՄ