ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Մարտի 26-ի երեկոյան Արարատի մարզի Նոր Կյուրի գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Նոր Խարբերդ գյուղում վիճել է մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել է իրեն: Դանակահարությունը բացահայտելու ուղղությամբ Մասիսի բաժնի քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնակեցին։
Օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Նոր Խարբերդի խանութներից մեկի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյողի 26-ամյա մի բնակիչ։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին նա ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանեց կատարածը։
Դեպքի վայրի զննության ընթացքում նա ներկայացրել է նաև դանակը։
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։
--00--ԱԹ