ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ինչպես գրում է EADaily-ն, SOCAR ադրբեջանական նավթային պետական ընկերությունը «Գազպրոմ էքսպորտ» ռուսական ընկերության հետ պայմանագրի համաձայն, Հայաստան կտեղափոխի մինչև 150 մլն խմ ռուսական գազ։ Այս մասին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը։
«Գազպրոմ էքսպորտը» հայտնել է, որ SOCAR-ի հետ կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել ռուսական գազի փոխադրման մասին, որը թույլ կտա շարունակել մատակարարումները Հայաստանի սպառողին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գլխավոր գազատարի պլանային նորոգման աշխատանքների ընթացքում։
«Նորոգման աշխատանքները կտևեն մոտ երեք շաբաթ։ Պայմանագրով նախատեսվում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրում»,-հայտնել է Ահմեդովը։
Դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման ժամանակավոր երթուղին գործելու է մինչ ընթացիկ տարվա ապրիլի 15-ը:
--0--ԿԿ