ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24 News
SOCAR ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը՝ արձագանքելով Հայաստանում բիտումի գործարան գնելու մասին լուրերին ասել է, որ նման ենթադրություններն անհեթեթ են՝ հաշվի առնելով SOCAR-ի մասշտաբները։
«SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում», - ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ մամուլում հրապարակում կար, որ SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան. հայ-ռուսական բիտումի գործարանը գնելու բանակցություններ է վարում։
--00--ԱՀ