ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է.
«Հաշվի առնելով այն հանքամանքը, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տարբեր տնտեսավարող սուբյեկտներ և առանձին բուժաշխատողներ իրականացնում են բուժական մեթոդների և բուժտեխնիկայի հրապարակային գովազդ՝ խախտելով գովազդի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները,
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որպես դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝
Արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության,
Արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ օրենսդրության պահանջների խախտման դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն»։
--00--ԱԹ