ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
«Անվճար բժշկական օգնության համակարգում պացիենտները հաճախ իրենց զգում են ինչպես թենիսի մրցաշարում։ Նրանց մի հաստատությունից մյուսն են ուղարկում՝ առանց արդյունքի»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հրապարակած ամսագրին տված հարցազրույցում։
Այս անգամ Հայաստանի առողջապահական համակարգին նվիրված ամսագրում Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Հայաստանի առողջապահական ոլորտի մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին՝ սկսած անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետությունից, բյուրոկրատական քաշքշուկներից վերջացրած իրազեկման պակասով։
Հ.Գ. Ամսագիրը 70․000-ից ավելի տպագիր տարբերակով տարածվում է աշխարհի ավելի քան 30 երկրով, իսկ էլեկտրոնային տարբերակով հասնում է մինչև 100.000 մարդու:
--00--ԱՀ