ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Վերջին ժամանակաշրջանում Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ կայուն լարված իրավիճակ է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ Ավանեսյանի՝ հիվանդացության ցուցանիշի նվազում դեռ չի նկատվում:
«Հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների համամասնությունը բավական մեծ է, պայմանավորված մի շարք հանգամանքներով: Ունենք ծավալված մոտ 2600 մահճակալ: Դրանք անընդհատ ավելացվում են, բայց ռեսուրսներն անսահման չեն», - նշեց նախարարը:
--0--ԿԿ