ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ապրիլի 14-ին, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը հաստատել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում նախատեսված Եվրո-2020-ի խաղերին հանդիսատեսի ընդունելությունը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իշխանությունները երաշխավորել են, որ մարզադաշտը կարող է ընդունել հանդիսականներին առնվազն 25%-ով: Այսպիսով, ՈւԵՖԱ-ն հաստատել է Հռոմը որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալող քաղաք:
--00--ԱՀ