ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցը երկօրյա է, տևելու է ապրիլի 29-ից 30-ը։
Վարչապետի պաշտոնակատարը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։
Նշենք, որ Կազան այցն է պատճառը, որ կառավարության այսօրվա նիստը մեկնարկել է ոչ թե նախատեսված ժամին՝ 11:00-ին, այլ՝ 10:00-ին:
--00—ԼՄ