ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Երկիր մոլորակի օրվա առթիվ ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են «Դիլիջան» ազգային պարկ՝ մասնակցելու «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի հովանու ներքո անցկացվող աշխատաժողովին, որը դիտարկում էր բնապահպանական նշանակության աշխատանքներին կամավորների ներգրավման հարցերը։
Նրանք նաև այցելել են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն», ապա մասնակցել ծառատունկի, հայտնում են ՇՄ նախարարությունից:
--00—ԼՄ