ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Հարավկովկասյան երկաթուղին հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Ապրիլի 29-ին երեկոյան, ուժեղ ամպրոպի և դրա արդյունքում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, խաթարվեց Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների ժամանակացույցը:
Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան էլեկտրագնացքները, որոնցում գտնվում էին 128 ուղևորներ՝ այդ թվում Գյումրիից էքսկուրսիայից վերադարձող դպրոցականներ, ստիպված էին կանգնել Արագած կայարանում և Բագրավան-Աղին վազուրդում` վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:
Արդյունքում էլեկտրագնացքները նպատակակետեր ժամանել են գրեթե 4 ժամ ուշացումներով:
Հաշվի առնելով ուշացումը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կազմակերպել էր ուղևորների տեղափոխումը տուն տաքսիներով:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ներողություն է խնդրում ուղևորներից՝ պատճառած անհանգստության համար»:
--00--ԱԹ